Ու սա ՃՈ-ն չի՞ տեսնում, չգիտի՞, որ ֆուռերի երթևեկն այս փողոցով արգելվում է. Գայանե Հովսեփյան (լուսանկարներ, տեսանյութ)
Գայանե Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Վանաձորի իր բնակարանից արված լուսանկարներ և տեսանյութ ու կից գրել.
«Մայիսի 29, շարվեշարան էլի եկան «ֆուռերը». կրկին վթարային իրավիճակ Վանաձորի երկաթուղայինների այգու անմիջական հարևանությամբ,բնակելի շենքերի դիմաց։ Այսինքն անցող դարձող մեքենաները պետք է անցնեն ծայրահեղ զգուշությամբ։Պատկերն ավելի անմխիթար կլինի, երբ աղբահավաք մեքենան էլ գա մոտենա նույն հատվածում տեղադրված աղբարկղերին։
Դառել է «Լարսի անցակետի» ապօրինի բաժանմունք՝ «հեղափոխությունից» հետո:
Ու սա ՃՈ-ն չի՞ տեսնում, չգիտի՞, որ ֆուռերի երթևեկն այս փողոցով արգելվում է»։