Ավիավթար Հարավային Կորեայում. ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով կան զոհեր
Հարավային Կորեայում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել։
Այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը։
«Ռազմածովային ինքնաթիռը կործանվել է հարավարևելյան Պոհանգ քաղաքում գտնվող լեռան վրա»,- հայտնել է գործակալությունը։
Վթարի ենթարկված ինքնաթիռի չորս անդամներից երկուսի մարմինները գտել են:
Այս մասին քիչ առաջ հայտնել է News1 գործակալությունը։ Հատուկ ծառայությունները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները, որպեսզի տեղեկություն հաղորդեն ինքնաթիռի մյուս արկու անդամների մասին: