Բաքվում այսօր շարունակվում է ապօրինի պահվող հայ գերիների դատական նիստը
Ռազմական հանցագործություններ կատարելու մեջ ապօրինի մեղադրվող Արցախի ռազմաքաղաքական ներկայացուցիչների քրեական գործով դատական նիստը այսօր շարունակվում է։
Այս մասին գրում է ադրբեջանական Report-ը:
Նիստը տեղի է ունենում Բաքվի դատական համալիրում՝ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։
Հիշեցնենք, որ նախորդ նիստում լսվել են այսպես կոչված տուժածների ցուցմունքները: