Դատախազության ներկայացված դիմումն անհիմն է, ներկայացված փաստերը՝ խեղաթյուրված են. Վարդան Ղուկասյանի փաստաբան
Վարդան Ղուկասյանի գործով մայիսի 28 ին նշանակված դատական նիստում դատարանը լսեց Վարդան Ղուկասյանի բացատրությունները։ Այս մասին տեղեկացնում է Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
«Չորս և ավել ժամ դատական լսումներից հետո դատական նիստը հետաձգվեց հունիսի չորսին։
Հաջորդ նիստին դատարանը, ըստ ընթացակարգի, կլսի պաշտպանական կողմի փաստարկները և վկաներին։
Արձանագրում եմ, որ դատախազության ներկայացված դիմումն անհիմն է, նրանում ներկայացված փաստերը խեղաթյուրված են՝ բխող բոլոր իրավական հետևանքներով»,-գրել է փաստաբանը: