Կիևը Մոսկվային է ներկայացրել իր հուշագիրը
Ուկրաինան ռուսական կողմին է հանձնել իր հուշագիրը, որում արտացոլվում է երկրի դիրքորոշումը հրադադարի վերաբերյալ։
Այս մասին հայտնել է RBC-Ukraine-ն՝ հղում անելով Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հայտարարությանը։
«Նրանք ստացել են այս փաստաթուղթը։ Մենք հաստատում ենք Ուկրաինայի պատրաստակամությունը լիակատար և անվերապահ հրադադարի և հետագա դիվանագիտական աշխատանքների համար։ Մենք դեմ չենք ռուսների հետ հանդիպումներին և սպասում ենք նրանց հուշագրին, որպեսզի հանդիպումը դատարկ չլինի և այն կարողանա իսկապես մոտեցնել պատերազմի ավարտը», - նշել է նա։
Ումերովը ընդգծել է, որ այսուհետ ռուսական կողմն ունի առնվազն չորս օր՝ իր առաջարկները Ուկրաինային ներկայացնելու համար։
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ ռուսական կողմը խոստացել էր հուշագիրը հանձնել անմիջապես ստանալուց հետո։