«Չելսին» հաղթեց ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիայի լիգայի գավաթը
Լոնդոնի «Չելսին» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիայի լիգայի եզրափակչում 1-4 հաշվով հաղթեց իսպանական «Բետիսին» և նվաճեց մրցաշարի տիտղոսը։
Խաղը տեղի է ունեցել Լեհաստանի Վրոցլավի քաղաքային մարզադաշտում։
«Արիստոկրատների» կազմում գոլերը խփել են Էնցո Ֆերնանդեսը, Նիկոլաս Ջեքսոնը, Ջեյդոն Սանչոն և Մոյսես Կայսեդոն։ Իսպանացիների կազմում գոլը խփել է Աբդեն։
«Չելսին» առաջին անգամ է դարձել Կոնֆերենցիայի լիգայի հաղթող։ Նախկինում լոնդոնյան ակումբը երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան և Եվրոպա լիգան։