Իրանի հարավում ուժգին երկրաշարժ է գրանցվել
Իրանի հարավում գրանցվել է 5.2 մագնիտուդով երկրաշարժ։
Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը։
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբբաս քաղաքից 158 կմ հյուսիս-արևելք, որի բնակչությունը կազմում է մոտ 352 հազար մարդ։
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։