ՀՀ ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության խորհրդականը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով
Հանրապետության տոնի կապակցությամբ ՀՀ նախագահի նստավայրում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության խորհրդական Անահիտ Թովմասյանը դիվանագիտական երկարամյա և արդյունավետ գործունեության համար պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։