Իրանը մահապատժի է ենթարկել իսրայելցի լրտեսի
Իրանը կատարել է Պեդրամ Մադանիի նկատմամբ կայացված մահապատիժը, որը մեղադրվում էր Իսրայելի օգտին լրտեսություն անելու մեջ:
Այս մասին հաղորդում է «Միզան» լրատվական գործակալությունը։
Հաղորդագրությունում նշվում է, որ Մադանին ձերբակալվել է 2020 թվականին։
Գործակալության տվյալներով՝ նա փորձել է Իսրայելին փոխանցել Իրանի ռազմավարական օբյեկտների մասին գաղտնի տեղեկություններ։ Բացի այդ, նրան մեղադրել են անօրինական հարստացման մեջ։