Զելենսկին Արևմուտքից 30 միլիարդ դոլար է խնդրել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել արևմտյան դաշնակիցներին մինչև 2025 թվականի վերջը տրամադրել մոտ 30 միլիարդ դոլար, որը, նրա խոսքով, անհրաժեշտ է ներքին զենքի արտադրությունը խթանելու և Ռուսաստանի հետագա առաջխաղացումը կանխելու համար:
Ինչպես բացատրում է Զելենսկին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի օրոք աջակցության նվազման և Ռուսաստանի հետ բանակցությունների բացակայության պայմաններում Կիևն ավելի ու ավելի է հույսը դնում սեփական ռեսուրսների վրա, սակայն պատերազմից տուժած Ուկրաինայի տնտեսությունը զրկված է պաշտպանական արտադրությունը զանգվածաբար մեծացնելու համար անհրաժեշտ ներդրումներից:
Bloomberg-ը հիշեցրել է, որ անցյալ տարի G7-ը համաձայնության եկավ 50 միլիարդ եվրոյի (մոտավորապես 56,5 միլիարդ դոլար) վարկային փաթեթ ստեղծելու ծրագրի շուրջ, որը կապահովվի մոտ 300 միլիարդ դոլար արժողությամբ ռուսական ակտիվներից ստացված եկամուտներով։