Ադրբեջանը և Պակիստանը ամրապնդում են ռազմական համագործակցությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Պակիստանի բանակի շտաբի պետ, Ասիմ Մունիրը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների ինտենսիվության բարձրացումը՝ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ։
Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ այս թեման քննարկվել է օկուպացված Բերձորում կայացած հանդիպման ժամանակ։
Կողմերը ընդգծել են փոխադարձ այցելությունների կարևորությունը՝ պաշտպանական ոլորտում հարաբերությունները ամրապնդելու համար։