Իրանը մտադիր է շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ
Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի վայրի և ժամանակի վերաբերյալ խորհրդակցությունները շարունակվում են, վերջնական որոշումը կհայտարարի Օմանը, որը միջնորդում է Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկխոսությունը։
Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայը։
«ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի ժամանակի և վայրի որոշման վերաբերյալ խորհրդակցությունները շարունակվում են, և դրանց ավարտից հետո հանդիպման ժամանակի և վայրի մասին կհայտարարվի Օմանի կողմից», - նրա խոսքերը մեջբերվում են գերատեսչության Telegram ալիքում։