Թրամփը բավարար չափով տեղեկացված չէ Ուկրաինայի հակամարտության մասին. Կրեմլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի մասին վկայում են, որ Սպիտակ տան ղեկավարը բավարար չափով տեղեկացված չէ ռուս-ուկրաինական հակամարտության իրական վիճակի մասին։
Այս կարծիքը հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Թրամփը շատ բաներ է ասում։ Մենք, իհարկե, կարդում և հետևում ենք այս ամենը, բայց շատ առումներով մենք գալիս ենք այն եզրակացության, որ Թրամփը բավարար չափով տեղեկացված չէ այն մասին, թե իրականում ինչ է կատարվում ուկրաինա-ռուսական դիմակայության համատեքստում», - ասել է նա։