Օկուպացված Բերձորում Ալիևն ու Էրդողանը առանձին հանդիպում են ունեցել
Օկուպացված Արցախի Բերձոր քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ առ դեմ հանդիպումը։
Այս մասին հայտնում է ադրբեջանական Report-ը:
Թե ինչ թեմաներ են քննարկել Էրդողանը և Ալիևը, դեռևս չի նշվում: Թուրքական մի շարք պարբերականներ նշում են, որ Ալիևն ու Էրդողանը քննարկել են թուրք-ադրբեջանական, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր: