Թուրքիայի արտգործնախարարը կայցելի Կիև՝ Զելենսկիի հետ բանակցություններ վարելու համար
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մայիսի 29-30-ը կայցելի Կիև՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հրավերով։
Այս մասին հաղորդում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը։
Այցի շրջանակներում Ֆիդանը հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և վարչապետ Դենիս Շմիգալի հետ։
Թուրք նախարարը նաև բանակցություններ կվարի իր ուկրաինացի գործընկեր Սիբիհայի, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ։