Օկուպացված Բերձորում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ղեկավարների գագաթնաժողովը
Օկուպացված Արցախի Բերձոր քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պակիստանի Իսլամական Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆի գագաթնաժողովը։
Այս մասին գրում է ադրբեջանական Report-ը:
Նշվում է, որ գագաթնաժողովում ելույթ են ունենալու բոլոր երեք ղեկավարները: