ԵՄ-ն չեղյալ է հայտարարել Սիրիայի նկատմամբ բոլոր տնտեսական պատժամիջոցները
Եվրամիությունը հայտարարել է Սիրիայի դեմ բոլոր տնտեսական պատժամիջոցների վերացման, ինչպես նաև արաբական երկրի 24 կառույցների, այդ թվում՝ Կենտրոնական բանկի, սև ցուցակներից հեռացման մասին։
Այս մասին գրված է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ:
«ԵՄ Խորհուրդն ընդունել է Սիրիայի դեմ բոլոր տնտեսական սահմանափակող միջոցառումների վերացման վերաբերյալ իրավական փաստաթղթեր: Բացի այդ, սև ցուցակից հանվել են 24 ընկերություններ, այդ թվում՝ Սիրիայի Կենտրոնական բանկը և նավթի արդյունահանման ու բամբակի վերամշակման ոլորտում աշխատող ընկերությունները», - ասվում է հայտարարության մեջ։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը այս որոշումը ճիշտ է անվանել։