Սահմանամերձ գյուղերի բնակիչներ, որ 2021թ․ հունիսի ընտրություններում ՔՊ ընտրեցիք, սպասեք, որ ձեր գյուղերում 300 հազար ադրբեջանցի է ապրելու. լրագրող
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.
«Սահմանամերձ գյուղերի բնակիչներ,որ 2021թ․ հունիսի ընտրություններում ՔՊ ընտրեցիք, սպասեք, որ ձեր գյուղերում 300 հազար ադրբեջանցի է ապրելու։ Դրա անոնսը Ալեն Սիմոնյանն արդեն արել է։ Ադրբեջանցիների հետ Հայաստան են գալու իրենց ոստիկանությունը, իրենց անվտանգության ուժերը։ Ադրբեջանցիների հետ փոքր վեճը դառնալու է մեծ պատմություն, որպեսզի Ադրբեջանը դա օգտագործելով՝ պատերազմ սկսի։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հայաստան պետության կործանման պատմական ցիկլերի մասին, Աննա Հակոբյանն իր ջոկատի անունը Էրատո էր դրել, պարբերաբար հրապարակում է Խորենացու «Ողբը», որը Հայաստանի պետականության անկման մասին է»: