89-ամյա քաղաքացուն հայտնաբերել են հյուրասենյակի հատակին ընկած
Մարտի 22-ին, ժամը 10.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զ. Սարկավագի փողոցի թիվ 126/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է, չի կարողանում մոտենալ և բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1927 թ. ծնված Ժ. Գ.-ին: Վերջինիս մոտեցրել են բազմոցին, իսկ շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն: