Իսրայելի բանակը հայտնել է վերջին շաբաթվա ընթացքում «Հեզբոլլահի» յոթ մարտիկի ոչնչացման մասին52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն ՍտեփանյանըՀրդեհ Բաղրամյան գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումըԱդրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման ԱբովյանՀամաձայնագրի ստորագրումը նախատեսված է վաղը, և ստորագրումից անմիջապես հետո Հորմուզի նեղուցը բաց կլինիԾառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքումԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի»Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳՆ-ն քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձություններըԳլխավոր սխալներից մեկն ընդդիմադիր հատվածում ոչ բավարար համախմբումն էր․ Մեսրոպ ԱռաքելյանՍերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի ԲելառուսՄեր բանակցային թիմը առաջիկա երկու օրերի ընթացքում Ժնև կամ որևէ այլ վայր մեկնելու ծրագրեր չունիԽոսքի սահմանափակումը իշխանությունը դարձրել է ռեպրեսիայի նոր միջոց․ փաստաբանԵթե անգամ 3 տեղամասերում վերաքվեարկություն տեղի չունենա, ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմըԲարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներինՈրպես անհետ կորած որոնվում է Կարապետ ՄարգարյանըԱՄՆ-ն ու Ադրբեջանը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըԻրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետի վերաբերյալՄադյարը Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի կառավարությանը մեղադրել է ընտրողներին խաբելու մեջԱշոտյանին կալանավորել են, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին անխոչընդոտ լինի. ՇարմազանովԲՀԿ-ն դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումներըՄարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավինՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՎրաստանի նոր պատրիարքը հանդիպումներ է ունեցել հինգ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ ՀայաստանիՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագավորի ծննդյան օրվա կապակցությամբՀովհաննես Հովսեփյանը վերընտրվեցԻլոն Մասկը դարձել է աշխարհի առաջին տրիլիոնատերըԱրդյոք էլեկտրոնային սարքերի աշխատանքին միջամտությո՞ւն է եղել. Գոհար Մելոյան (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, հունիսի 15-18-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանովՍա եթե դեպի հյուսիս կզի՝ կզրկվի վարկերից, եթե դեպի արևմուտք կզի՝ կզրկվի արտահանումից, երկուսն էլ աղետ է, սովորականի պես բոլորի դեմ կզելն այլևս չի ստացվի. ԴանիելյանՎանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել էԱդրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.orgՆերթուրքական քննարկումները մեզ համար շատ էական չէին լինի, եթե այս ամենում հնարավոր չլիներ հասկանալ թուրքական պետության ընթացքը. ԳեղամյանՀռոմի պապի ինքնաթիռը տեխնիկական խնդիր է ունեցել. Լևոն XIV-ին տրամադրվել է Իսպանիայի թագավորի Falcon-ը
«Կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 14-ամյա տղայի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել
Շարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ ՔաղաքապետարանԱՄԷ նախագահը բարգավաճում է մաղթել Հայաստանին և ՀՀ կառավարությանըԻրանը վճռական որոշում ունի առ այն, որ Հորմուզի նեղուցի ապագան և դրա կառավարումը այլևս նախկինի նման չեն լինելու. ՈսկանյանՆա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. Փյունիկը՝ Մխիթարյանի վերաբերյալ հայտարարություն է տարածելՎարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալՈ՞նց ուզում՝ ֆռռցնում է հասարակությանը. ինչի՞ վրա է քեֆի մեջ. ՇարմազանովՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհԲացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերը (տեսանյութ)Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե ՀովհաննիսյանՈւժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՎաղը սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան

Ընտրութուններին ընդառաջ Փաշինյանը երեք ապրանք է ցանկանում վաճառել ժողովրդին. Քաղաքագետ

«Իշխանությունը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ունի երեք ապրանք, որ ցանկանում է վաճառել ժողովրդի վրա»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սուրեն սուրենյանցը։

Նա թվարկեց, առաջինը թալանի վերադարձն է, իսկ ընդդիմության անելիքը պետք է լինի ապացուցել, որ Փաշինյանն ու կոռուպցիան, թալանը հոմանիշներ են։

«Դրա համար պարարտ հող կա, ԱՆԻՖ-ի ու մի քանի այլ պատմություններ հենց դրա մասին են։ Պատահական չէ, որ պատգամավոր Աննա Գրիգորյանի այդ հարցից հետո Նիկոլ Փաշինյանն ընկավ ցնցումների մեջ»,-ասաց բանախոսը։

Երկրորդ ապրանքը, որ ցանկանում է վաճառել Փաշինյանը, ըստ Սուրենյանցի, խաղաղության գաղափարն է։

«Ընդդիմությունն այս հարցում թերացել է, քանի որ փողոցային բոլոր շարժումների հիմքում եղել են գրավիչ, բայց ոչ իրատեսական կարգախոսներ։ Շատ կարևոր է՝ ապացուցվի, որ Փաշինյանն ամենևին էլ խաղաղության մունետիկ չէ, այլ ճիշտ հակառակը՝  պատերազմի հրձիգ է, ես կարող եմ ժամերով դա հիմնավորել»,-ասաց նա։

Հաջորդը ապրանքը ԵՄ անդամակցությունն է, եվրոինտեգրման կեղծ թեզը։

«Արարատ Միրզոյանի մակարդակով հայտարարվեց, որ սա բլեֆ է, հիշում եք, Սերգեյ Լավրովի հետ ասուլիսում հնչեցրած հայտարարությունները»,-ասաց քաղաքագետը։

Խոսելով իշխանափոխության բաց թողնված հնարավարության մասին՝ Սուրենյանցն ասաց, 2021-ին դա չի հաջողվել երկու պատճառով՝ օբյեկտիվ (հետպատերազմական ֆոբիաներ) ու սուբյեկտիվ (ընդդիմության անընդունակություն)։ Սովորաբար հետպատերազմական երկրներում մարդիկ վախենում են ցնցումներից՝ կարծելով, որ դա կբերի նոր հարձակումների, պատերազմի։

Ինչ վերաբերում է իշխանափոխության առկա հնարավորություններին ու տարբերակներին, ապա բանախոսի գնահատմամբ, դրանցից մեկը՝ իմպիչմենթը հիմա գործարկվում է, սակայն ինքը դրա իրականացման հնարավորություն գրեթե չի տեսնում։

Արտահերթ ընտրությունների պահանջը բաց է թողնվել։

«Եթե Սրբազան շարժման սլաքներն ու ակցենտները ճիշտ դրվեին, մենք անցած տարի կարող էինք ունենալ նման հնարավորություն։ Հաջորդը հերթական ընտրություններն են։ Ես բացարձակապես այն կարծիքին չեմ, որ ընտրություններով հնարավոր չէ իշխանություն փոխել, միանգամայն հնարավոր է։ Պնդում եմ, որ պոպուլիստական իշխանությունների համար աքիլեսյան գարշապարը հենց ընտրություններն են։ Ընտրությունները Նկոլ Փաշինյանի համար ամենախոցելի միջավայրն են, դրանք ընդդիմությանն ու նոր ուժերին դրսևորվելու բացառիկ հնարավորություն են տալիս։ 2026-ին ես շատ փոքր եմ համարում իշխանության վերարտադրման հնարավորությունը»,-ասաց բանախոսը։