Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. Թանդիլյան
Հասարակություն

Բանակում բարեփոխումներ են պետք, որ ռազմական ծառայությունը լինի փորձ, գիտելիք ստանալու վայր, ոչ թե գողական ենթամշակույթի ազդեցության տակ հայտնվելու հարթակ. Վահրամ Միրաքյան

Պարտադիր զինվորական ծառայության համատարած լինելու առավելությունն այն է, որ քաղաքացիական ու ռազմական մասնագիտությունները մշակութապես իրար հետ են սերտաճում, ինչը քաղաքացիական մասնագիտություններին մեծ առավելություն է տալիս։ Այս ամսին ֆեյսբուքի իր էջում գրել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը:

«Նորարարությունները գալիս են տարբեր տեսակետներից, գիտելիքից ու փորձից։ 24 տարեկան երիտասարդը, ով հասցրել է ծառայել, հետո համալսարան ավարտել, շատ ավելի հասուն է իր փորձով ու գիտելիքներով, քան իր չծառայած հասակակիցները։ Առավել ևս՝ եթե իրական ծառայություն է անցել կամ ռազմական գործողությունների է մասնակցել։

Հետազոտություններ կան, որ ԱՄՆ-ում երիտասարդների արդյունավետությունը գործարարությունում կամ այլ ոլորտներում անկում ապրեց, երբ Վիետնամական պատերազմից հետո վերացվեց պարտադիր զինվորական ծառայությունը։ Ի տարբերություն Իսրայելի, որտեղ միշտ եղել է պարտադիր զինվորական ծառայություն, այն էլ՝ երեք տարով։

Ուսումնասիրություններ կան, որ հենց պարտադիր զինվորական ծառայությունն է իսրայելցի երիտասարդներին առավելություն տալիս իրենց հասակակից այլազգի ստարտափերների, գործարարների կամ տեխնոլոգիական ոլորտի աշխատողների հետ համեմատած։ Քանի որ աշխարհում ոչ մի այլ երկրում տեխնոլոգիական ոլորտի աշխատակիցներն այդքան խորը ռազմական փորձ չունեն։

Բայց առավելությունն այստեղ միայն կազմակերպվածության, կարգապահության կամ հրամանատարություն-կատարում հմտությունների մասին չէ։ Բանակում նաև դասակարգային, սոցիալական, աշխարհայացքային տարբեր խմբեր իրար հետ են շփվում։ Այդ շփումը ձևավորում է կայուն ցանցային կապեր, որոնք հետագայում կարևոր են բիզնեսում, թիմային աշխատանքի և տարբեր մասնագիտական նախագծերի իրականացման համար։

Պարտադիր զինվորական ծառայությունը մեծ առավելություն կարող է տալ հայ երիտասարդներին՝ մասնագիտական զարգացման մրցակցության հարցում։ Ուղղակի բանակում բարեփոխումներ են պետք, որ ռազմական ծառայությունը լինի փորձի, գիտելիքի ու դիսցիպլինա ստանալու վայր, ոչ թե գողական ենթամշակույթի ազդեցության տակ հայտնվելու հարթակ կամ լարված անձնական փոխհարաբերությունների անցկացնելու տեղ։

Մի քանի օր առաջ ամերիկաբնակ մի ընկերոջ հետ էի զրուցում, ով պատմում էր, որ ամերիկյան բանակում ծառայության երեք տարիների ընթացքում ընդամենը երկու բանավեճ է ունեցել ծառայակիցների հետ, որոնք բանավեճով էլ ավարտվել են, իսկ ծառայության ամբողջ ընթացքը անցել է նոր գիտելիքների ու փորձ ստանալով։

Մեր բանակում էլ պետք է հնարավորինս շուտ հրաժարվենք խորհրդային բանակի ավանդույթներից ու կիրառենք աշխարհի ժամանակակից լավագույն բանակների փորձը, ինչը նաև անվտանգ ու ուժեղ կառույցի կվերածի մեր բանակը, իսկ պարտադիր զինվորական ծառայությունը կդառնա անձնական աճի ու հասունության կարևոր դարբնոց։

Հա հասկանում եմ, որ բանակի բարեփոխումներն ավելի դժվար է, քան ուղղակի պարտադիր զինվորական ծառայությունը հանելը, բայց ո՞վ է մեզ խոստացել, որ պետություն պահելը հեշտ է լինելու։ Եթե հեշտություն ենք փնտրում, եկեք բոլորով գնանք Գլենդել ապրենք, պետությունն ու պարտադիր զիվորական ծառայությունն ի՞նչ ենք անում»,- գրել է նա: