Պակիստանի վարչապետի ինքնաթիռը վայրէջք է կատարել օկուպացված Արցախի Բերձորի օդանավակայանում
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը այցելել է Ադրբեջան և ժամանել օկուպացված Արցախի Բերձորի միջազգային օդանավակայան։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Report-ը:
Օկուպացված Բերձորի միջազգային օդանավակայանում պատվո պահակախումբ էր շարվել՝ ի պատիվ պատվավոր հյուրի։
Պակիստանի վարչապետին դիմավորել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և այլ պաշտոնատար անձինք։ Այսպիսով Պակիստանի վարչապետը դարձավ Բերձորի օդանավակայանում վայրէջք կատարած առաջին առաջնորդը: