Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հարցը գտնվում է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում. Մարիա Զախարովա
Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հետ կապված մարդասիրական հարցը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում:
Այս մասին նշել է է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այս հումանիտար հարցը գտնվում է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում։ Նոր մարդասիրական ծրագիր է նախատեսվում ռուսական մարդասիրական առաքելության կողմից: Հայկական կողմից այս խնդրով զբաղվում է «Եվրասիա» հասարակական կազմակերպության հանրապետական մասնաճյուղը», -նշել է Զախարովան:
Նա հավելել է որ ՌԴ-ն 2023 թվականից ի վեր Արցախից տեղահանվածներին փոխանցել է 6 տոննա մարդասիրական օգնություն: