Թուրքիան պատրաստ է Ուկրաինայի հարցով նոր բանակցությունների փուլ կազմակերպել
Թուրքիան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնել:
Դա պայմանավորված է ռուսական կողմի դիրքորոշման պատճառով՝ Վատիկանի հնարավոր միջնորդության ֆոնին:
Այս մասին գրում է թուրքական կառավարամետ «Հյուրիեթ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Շվեյցարիան և Վատիկանը դիտարկվում են որպես Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ բանակցությունների վայր։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վատիկանի համար մի փոքր «անհարմար» կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի՝ երկու ուղղափառ երկրների միջև հանդիպումը հյուրընկալելը, և այն սցենարը, որ նրանք հարցերը կքննարկեն կաթոլիկ հարթակում, անիրատեսական է։
«Շատ հավանական է, որ Ռուսաստանը կհրաժարվի Վատիկանին բանակցություններ վարելու թույլտվություն տալուց։ Թուրքիան հստակեցրել է, որ կարող է կրկին անցկացնել հանդիպումը և պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել», - գրում է հրատարակությունը։