Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո տարհանում չի իրականացվել
Եվրահանձնաժողովի անվտանգության հարցերի ներկայացուցիչը հերքել է լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, որ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո ԵՀ-ի կենտրոնակայանից մարդկանց տարհանել են:
«Չգիտեմ, թե որտեղից են վերցրել այդ տեղեկությունը: Ոչ մի տարհանում չի իրականացվել: Հիմա ես շենքում եմ գտնվում, եւ ոչինչ չի կատարվում»,- ԵՀ ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:
Հիշեցնենք, որ Բրյուսելում մահապարտ-ահաբեկիչների կողմից պայթուններ են որոտացել: Ահաբեկչության հետեւանքով զոհվել է 34 մարդ, ավելի քան 200-ը` վիրավորվել: