Մոսկվան Վատիկանի փոխարեն փնտրում է Կիևի հետ բանակցությունների այլ վայր
Ռուսաստանը դիտարկում է Թուրքիան, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը որպես Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների հարմար վայրեր:
Այս մասին գրում են մի շարք ռուսական լրատվամիջոցներ՝ հղում անելով իրենց աղբյուրներին:
Մոսկվան Վատիկանը չի համարում Կիևի հետ խաղաղության բանակցությունների լուրջ հարթակ:
Վատիկանում բանակցությունների գաղափարը հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 19-ին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո: Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ավելի ուշ, Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հեռախոսազրույցից հետո, հայտարարել է, որ պապը պատրաստ է ընդունել բանակցություններ: