Ադրբեջանը Պակիստանից կգնի մոտ 40 հատ JF-17 Block III կործանիչ՝ ընդհանուր 4,2 իլիարդ դոլար արժողությամբ. Defense Arabic
Վերջին օրերին մի շարք միջազգային և տարածաշրջանային լրատվամիջոցներ, այդ թվում՝ Defense Arabic-ը, հաղորդել են, որ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Պակիստանից գնելու ևս 24 JF-17 Block III կործանիչ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Բաքվի մտադրության մասին՝ գնելու պակիստանա-չինական համատեղ արտադրության 16 ինքնաթիռ։ Այժմ նշվում է, որ պատվերի ընդհանուր ծավալը կարող է աճել մինչև 40 միավոր։
X հարթակի որոշ օգտատերեր նույնիսկ նշել են գործարքի ենթադրյալ արժեքը՝ 4.2 միլիարդ դոլար 24 նոր JF-17 կործանիչների համար։
Ադրբեջանի և Պակիստանի իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն մեկնաբանել այս հաղորդագրությունները։ Սակայն, հատկանշական է, որ լուրը տարածվեց Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի Բաքու կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքների ֆոնին։