Ռուսաստանը գրավել է Սումիի մարզի 4 գյուղ
Ռուսական զորքերը գրավել են Սումիի մարզի չորս գյուղ։
Այս մասին ասվում է Ուկրաինայի իշխանությունների հայտարարության մեջ։ Չորս գյուղերի գրավման մասին գրել է նաև ՌԴ ՊՆ-ն:
Նշենք, որ վերջին ամիսներին ռուսական բանակը մեծ առաջխաղացում ունի Սումիի մարզում: Ապրիլ և մարտ ամիսներին ռուսական բանակը կարողացել է մի շարք գյուղեր գրավել մարզում, որոնք ունի ռազմավարական կարևոր նշանակություն:
Ուկրաինական տելեգրամյան ալիքները նշում են, որ չորս գոյւղերի գրավումից հետո ռուսական բանակը նախապատրաստվում է առաջ գնալ և գրավել նոր տարածքներ: