Լիվերպուլում մեքենան մխրճվել է մարդկանց մեջ. կա մոտ 30 վիրավոր
Անգլիական Լիվերպուլում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով քսանյոթ մարդ, այդ թվում՝ չորս երեխա, տեղափոխվել է հիվանդանոց։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է շտապօգնության ծառայության ներկայացուցիչ Դեյվ Քիչինը։
Նրա խոսքով՝ դեպքի վայրում գտնվող բժիշկները օգնություն են ցուցաբերել 20 մարդու, որոնք ստացել են թեթև վնասվածքներ և հոսպիտալացման կարիք չեն ունեցել։
Ոստիկանության պետի օգնական Ջենի Սիմսը հայտարարել է, որ միջադեպը չի դիտարկվում որպես ահաբեկչական հարձակում։