Ադրբեջանցի մոտ 200 անտուն մարդ տեղափոխվել է բնակվելու օկուպացված Արցախի Ակնա քաղաք
Օկուպացված Արցախի Ակնա քաղաք է մեկնել ադրբեջանցիների անտունների հերթական խմբաքանակը:
Այս փուլում 48 ընտանիք (206 մարդ) է ուղարկվել Ակնա:
Նրանք նախկինում ժամանակավորապես տեղավորվել են հանրակացարաններում, առողջարաններում, մանկական ճամբարներում, անավարտ և վարչական շենքերում։
Բնակիչները երախտագիտություն են հայտնել Ալիևին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ «համակողմանի պետական հոգատարության համար»:
Հավելենք, որ 2025 թվականի հունվար ամսից սկսած Ադրբեջանը ակտիվորեն բնակեցնում է հատկապես օկուպացված Արցախի Ակնա և Բերձոր քաղաքները: