Ովքեր են կատարել 590 հազար դոլարի գողությունը
Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է, թե ովքեր են կատարել 590 հազար դոլարի գողությունը։
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կոմիտեից հայտնել են, որ գողությունը կազմակերպել է ՔԿ Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը, կատարել Էդգար Գրիգորյանը։
«Քննչական կոմիտեն է բացահայտել դեպքը, քննիչը տեսել է առեւերույթ հանցանք կատարած անձին եւ նրա հետեւողականության արդյունքում հնարավոր եղավ բացահայտել դեպքը»,– ասել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը։
Գոռ Թադեւոսյանն ու Էդգար Գրիգորյանը կալանավորվել են։