ՌԴ նախագահ Պուտինն ու Ջոն Քերին կհանդիպեն
Մարտի 23-ին, տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի միջեւ պլանավորվող հանդիպումը:
Այդ մասին, ТАСС-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա հայտնել է, որ հանդիպման հիմնական թեման կլինի Սիրիային վերաբերող հարցերը:
«Կայանալու է Քերիի եւ Պուտինի հանդիպումը։ Պետքարտուղարը եւ ԱԳ նախարարը նախագահին կտեղեկացնեն իրենց շփումների մասին: Հնարավոր է, որ նախագահի հետ զրույցի ընթացքում արծարծվի նաև հարցերի բավականին լայն շրջանակ»,- ասել է Դմիտրի Պեսկովը: