Վարորդներին հորդորում են լինել ուշադիր Սիսիանի Ծղուկ բնակավայրի տարածքում
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Մ-2 միջպետական ճանապարհի կմ181+250-կմ181+750 հատվածում՝ Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի տարածքում, տեղադրվել է լուսացույց՝ ինտենսիվ երթևեկության պայմաններում շինաշխատանքները և տրանսպորտային միջոցների շարժը կարգավորելու նպատակով։
Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր և հետևել ճանապարհային անվտանգության կանոններին։