Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. Թանդիլյան
Հասարակություն

Մորս խաթր պայքարեցի, պրոթեզավորվեցի, ոտքի կանգնեցի. սրտի խնդիր ուներ, վախենում էի նեղացնեմ, սիրտը չդիմանա. Գևորգ Կարապետյան

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը ներկայացրել է Գևորգ Կարապետյանի պատմությունը։ Պատմվածքի հեղինակը 44-օրյա պատերազմի մասնակից Նարեկ Վարդանյանն է։

«Գյումրի քաղաքում ձմռան ձյունոտ առավոտ է բացվել։ Գևորգը պրոթեզը հագնում, մաքուր սափրվում ու գնում է Ամասիայի շրջանի դպրոցներից մեկում աշխատանքի։ Այդպես 14 տարի ամեն առավոտ, դպրոցի տնօրենն էր, չէր կարող ոչ մի օր բացակայել: «եղել է՝ մեքենան թաղվել է ձյան մեջ, իջել պրոթեզին հենվելով հրել հանել ենք»,- պատմում է Գևորգը։ Գևորգ Կարապետյանը Գյումրիում է ծնվել։ Մայրը բուժքույր է, հայրը՝ մեխանիկ-վարորդ: «Մեծ գրադարան ունեինք։ Մայրս նաև ստեղծագործում էր»։ «Մինչև հայրենիքիդ հանդեպ պարտքդ չկատարես, ինձ մայր չանվանես»… Գևորգը իր բանակ գնալու առիթով մոր գրած բանաստեղծության վերջին տողերը երբեք չի մոռանում։

Գևորգի պատանեկության ավարտը համընկավ Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետ. «1988թ-ին մեր տունը փլվեց-գետնին հավասարվեց, հայրս նորը կառուցեց ու տարիներ անց մի հսկա շենք բարձրացավ փլատակներից՝ հորս արդար վաստակի արդյունքը։ Հայրս աշխատասեր մարդու իդեալ է, 75 տարեկան է, բայց դեռ աշխատում է՝ բեռնատար գազելով բեռնափոխադրումներ է անում»,- պատմում է Գևորգը։

1997-ին Գևորգը ծառայության զորակոչվեց։ Հետպատերազմյան խառը շրջանն էր, անընդհատ կրակոցներ, ականապատ հող՝ «ջոկի տղերքով կատարեցինք մարտական խնդիրը, որի համար չեզոք տարածք անցանք ու պայթեցի ականի վրա»: Գևորգը ոտքը կորցրեց ծնկից վեր ու սկսվեց բուժումների մի երկար ընթացք. «Մորս խաթր պայքարեցի, պրոթեզավորվեցի, ոտքի կանգնեցի, սրտի խնդիր ուներ, վախենում էի նեղացնեմ, սիրտը չդիմանա»,- պատմում է Գևորգը։

«Եկեղեցի ուշ-ուշ կերթամ, բայց «Հայր մեր»-ը միշտ շուրթիս է, ինձ Աստված պահեց, ոտքի հանեց»։

Վիրավորվելուց ամիսներ անց արդեն Գյումրիի դպրոցներից մեկում ռազմագիտության ուսուցիչ էր Գևորգը։ Այդ դպրոցում էլ հանդիպեց ապագա կնոջը։ «Փախցնելու օրը կինս կու լար օր գա մեր տուն, 20 տարի է ես կու լամ օր հետ երթա, չի երթա»,- կատակում է։

Տարիների քրտնաջան աշխատանքն ու նվիրումը գործին Գևորգին տնօրեն դարձրին. «Սկզբում Ամասիայի շրջանում տնօրեն նշանակեցին, հետո Գյումրիում, բայց ես միշտ ուսուցիչ մնացի, ուսուցչի գործն եմ սիրում, աշակերտներիս, աշակերտներից սովորելն ու սովորեցնելը», -ասում է Գևորգը։

Մինչև օրս Գևորգը Գյումրու 37 դպրոցի վարչական տնօրենն է։ «Իսկ երբ փոխարինում եմ ռազմագիտության կամ ֆիզկուլտուրայի ուսուցչին՝ օրս տոն է դառնում»,- ասում է երջանիկ աչքերով։

«Ֆանտոմային ցավերս են անհետացել, ոտքերս են ձգվել, մեջք ու կոնքերս են ամրացել»: Այժմ Գևորգը Զինվորի տանն է բուժվում։ Կինեզիստը կտրած ու առողջ ոտքի հետ է աշխասում։ Գնդակը տարբեր մկաններով սեղմում է, ամրացնում մկանները… Գևորգը նաև Զինվորի տան պրոթեզարանում պրոթեզավորվեց, ժամանակակից, ֆունկցիոնալ պրոթեզով տուն կգնա։ Գևորգը պայքարի, նպատակներին հասնելու վառ օրինակ է նաև նոր վիրավորների համար: «Սայլակներով բասկետբոլի թիմ ունենք Գյումրիում, միշտ նոր վիրավորներին էլ եմ շահագրգռում, սպորտի օգտակար ոլորտը տանում»։

Մեր զրույցի ընթացքում Գևորգին որդիները տեսակցություն եկան։ Երկու որդի ունի, Երևանամերձ զորամասերում են ծառայում։ Երկուսն էլ հոր ազգանվեր գործի շարունակողներն են»,- նշված է պատմվածքում։