Օկուպացված Արցախում կառուցված Բերձորի օդանավակայանը միջազգային կարգավիճակ է ստացել
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հրամանագիր է ստորագրել օկուպացված Արցախում կառուցված Բդերձորի օդանավակայանին միջազգային կարգավիճակ շնորհելու մասին։
Հրամանագրում նշվում է, որ հաշվի առնելով թվային զարգացման և տրանսպորտի նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության և «Ադրբեջանի ավիաուղիներ» ՓԲԸ-ի համաձայնեցված առաջարկները՝ Բերձորի օդանավակայանին, որի շինարարությունն ավարտվել է Բերձորի շրջանում և որը համապատասխանում է միջազգային չվերթների համար համապատասխան չափանիշներին, շնորհվում է միջազգայինի կարգավիճակ։
Արտաքին գործերի նախարարությունը պետք է այս հարցի վերաբերյալ տեղեկատվություն փոխանցի համապատասխան միջազգային կազմակերպություններին։