Ռուսական բանակը ամենամեծ հարձակումն է իրականացրել ԱԹՍ-ներով՝ Ուկրաինայի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր
Ռուսական բանակը զանգվածային հարձակում է սկսել Ուկրաինայի վրա՝ օգտագործելով 355 անօդաչու թռչող սարք և 9 Kh-101 թևավոր հրթիռ:
Այս մասին հայտնում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։
Ուկրաինայի ՀՕՊ-ը խոցել է բոլոր հրթիռները և ոչնչացրել 288 անօդաչու թռչող սարք։
Հարվածների են ենթարկվել Կիևի, Օդեսայի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի և Խմելնիցկիի մարզերը։
Զապորոժիեի շրջանում հաղորդվում է երկու վիրավորի մասին։
Ուկրաինական լրատվամիջոցները նշում են, որ սա ամբողջ պատերազմի ընթացքում անօդաչու թռչող սարքերի ամենամեծ հարձակումն է: