ԱՄՆ-ի հետ ժամանակավոր համաձայնագիրը դեռևս օրակարգում չէ. Իրանի ԱԳՆ
Իրանը և Միացյալ Նահանգները չեն քննարկել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու անուղղակի բանակցությունների ընթացքում ժամանակավոր համաձայնագիր կնքելու հնարավորությունը։
Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«ԱՄՆ-ի հետ ժամանակավոր համաձայնագիրը դեռևս օրակարգում չէ։ Հետևաբար, այս հարցը չի բարձրացվել բանակցությունների հինգերորդ փուլի ժամանակ», - ասել է Բաղային մամուլի ասուլիսում։