Իսրայելը վերահսկողություն է հաստատել Գազայի տարածքի 77%-ի նկատմամբ
Իսրայելական բանակը վերահսկողություն է հաստատել պաղեստինյան Գազայի հատվածի 77%-ի նկատմամբ։
Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Գազայի կառավարության մամուլի ծառայությունը։
«Իսրայելի օկուպացիոն բանակը փաստացի վերահսկողություն է հաստատել Գազայի հատվածի ընդհանուր տարածքի 77%-ի նկատմամբ: Իսրայելը թույլ չի տալիս պաղեստինցիներին հասնել իրենց տներին, հողերին և ունեցվածքին: Տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների Իսրայելը ստիպում է փախչել՝ հրետակոծության, սպանությունների սպառնալիքի տակ», - նշել է մամուլի ծառայությունը։
Գազայի իշխանությունները տեղի ունեցած հանցագործությունների համար ամբողջական իրավական պատասխանատվությունը դրել են Իսրայելի, ինչպես նաև Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի վրա։