Նեթանյահուն Գազայի պատերազմը քննարկել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի հետ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի հետ քննարկել է Գազայի հատվածում ընթացող պատերազմը։
Այս մասին հայտարարել է Իսրայելի կաբինետի ղեկավարի գրասենյակը։
«Նեթանյահուն Երուսաղեմի վարչապետի գրասենյակում հանդիպել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի հետ, ով անսասան աջակցություն է հայտնել վարչապետին և Իսրայել պետությանը: Նա բարձր է գնահատել Եգիպտոսի սահմանին ցանկապատ կառուցելու քաղաքականությունը», - ասվում է հայտարարության մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության մամուլի ծառայությունը, Նոեմը կիրակի օրը մեկնել էր Իսրայել, այն բանից հետո, երբ ԱՄՆ մայրաքաղաքում սպանվել էին հրեական պետության դեսպանատան երկու աշխատակիցներ։ Նոեմը մայիսի 26-ին պետք է հանդիպի Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հետ, որից հետո կմեկնի Լեհաստան։