Հարավային Կարոլինայում կրակոցների հետևանքով 11 մարդ վիրավորվել է
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 11 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։
Այս մասին հայտնել է Associated Press-ը։
Կրակոցները տեղի են ունեցել Փոքրիկ Ռիվեր գյուղում: Միջադեպի պատճառների և տուժածների վիճակի մասին տեղեկություններ դեռևս չեն հրապարակվել։
Ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ իրենց հերթին գրում են, որ կան նաև զոհեր: Ոստիկանությունը շարունակում է աշխատանքներ իրականացնել՝ կրակոցներն իրականացրած անձին գտնլեու և ձերբակալելու ուղղությամբ: