Երբ տեղի կունենա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների փոխանակման երրորդ փուլը
Մայիսի 25-ին տեղի կունենա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների փոխանակման երրորդ փուլը, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։
Վերջին տվյալներով՝ Մոսկվան և Կիևը միմյանց են փոխանցել 307-ական զինծառայող։
Մայիսի 16-ին Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են գերիների փոխանակման մասին՝ 1000-ը 1000-ի դիմաց բանաձևով: