ԱԺ-ում մականունավորները ոչ թե կպակասեն, այլ կավելանան. (տեսանյութ)
Նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը բազում թերություններ, վիճելի դրույթներ ունի և վտանգներ է պարունակում: Առավել վտանգավորը , երկրորդ ցուցակն է՝ տարծքայինը, քվեարկության նախատեսվող վարկանիշային համակարգը փաստացի փոխարինում է մեծամասնական համակարգին: Newspress.am-ի հետ զրույցում ասաց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը: Նա ևս այսօր խորհրդարանում մասնակցում էր ԸՕ նախագածի վերաբերյալ լսումներին:
Ըստ նրա՝ գոնե այս ընտրություններին իշխանությունը պետք է հրաժավարի այս համակարգից. «ավելացնում ենք փող բաժանելու, ընտրակաշառք բաժանելու սկզբունքը, որպես կուսակցություն պետք է գումար ծախսեն, դրա փոխարեն հինգը կծախսեն` կապահովեն ընդհանուր կուսակցությունների ձայները»,- մանրամասնեց ՀԴԿ նախագահը:
Ըստ նրա, եթե այս ճանապարհից չհրաժարվեն, կնշանակի, որ խորհրդարանում որակական փոփոխություն չի լինելու և մականունավոր պատգմավորների թիվը ոչ թե պակասելու է, այլ ավելանալու: Արամ Սարգսյանը համոզված է, որ հանարապետականների ներսում այս հարցի վերաբերյալ ևս տարաձայնություններ կան, քանի որ քիչ թե շատ նորմալ քաղաքական գործիչները կփոխարինվեն, պատգամավորի առաքելության հետ կապ չունեցողներով:
Արամ Սարգսյանը կարևորեց այն, որ իշխանություններին քաղաքացիական սեկտորի կողմից միասնական առաջարկություններ են արվել:
Մանրամասները՝ տեսանյութում