Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ ուղարկել է 14 «Իսկանդեր»-ի հրթիռ և 250 անօդաչու թռչող սարք
Ռուսական բանակը համատեղ հարձակում Է սկսեԼ Կիևի վրա՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և բալիստիկ հրթիռներ, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել Ուկրաինայի մայրաքաղաքի մի քանի շրջաններում։
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են ութ զոհի մասին։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը նշել է, որ հարվածներ են հասցվել բնակելի շենքերին, որից հետո հրդեհ է բռնկվել։
«Ժամը 8:30-ի դրությամբ ՀՕՊ-ը երկրի արևելքում, հյուսիսում, հարավում և կենտրոնում խոցել է 6 «Իսկանդեր»-ի բալիստիկ հրթիռ և չեզոքացրել թշնամու 245 «Շահեդ» տիպի անօդաչու թռչող սարքեր: Հակառակորդի հարձակման հետևանքով տուժել են Կիևի մարզը, Դնեպրոպետրովսկի մարզը, Օդեսայի մարզը, Խարկովի մարզը, Դոնեցկի մարզը և Զապորոժիեի մարզը», - ասվում է հաղորդագրության մեջ։