Իսրայելը մեկ օրում Գզայում սպանել է 76 խաղաղ բնակիչ
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 76 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 200-ը։
Այս մասին հայտնել է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։
Իսրայելական բանակը հարձակվել է Խան Յունիսի մի տան վրա, որի արդյունքում զոհվել են յոթ երեխա:
Ջաբալիայի բնակելի շենքը նույնպես ենթարկվել է հարձակման, որտեղ փլատակների տակ դեռևս շարունակվում են փրկվածների որոնումները։