Աբբաս Արաղչին հանդիպել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հանդիպել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի և պետությունների հետ հարաբերությունների նախարար Փոլ Գալագերի հետ։
Հանդիպումը տեղի է ունեցել իրանական պատվիրակության այցի շրջանակներում՝ ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին մասնակցելու համար։
Իրանցի նախարարը ցավակցություն է հայտնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ և շնորհավորել նոր պապ՝ Լևոն XIV-ի ընտրության կապակցությամբ։
Արաղչին ասել է, որ Իրանի ժողովուրդն ունի ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման անօտարելի իրավունք և Սուրբ Աթոռին տեղեկացրել է Վաշինգտոնի հետ բանակցությունների ընթացքի մասին։
Կողմերը քննարկել են նաև Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը և ընդգծել Մերձավոր Արևելքում լարվածության կարգավորման անհրաժեշտությունը։
Զրուցակիցները նաև անդրադարձել են Իրանի և Վատիկանի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին, քննարկել միջկրոնական երկխոսության և հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցերը։