Սերժ Սարգսյանի դեմ հերթական կեղծիքն է․ Մարգարիտ Եսայան
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ժողովրդական խոսք կա, էս դեպքում շատ տեղին՝ հերիք քեզ ճղես, այ տղա, քո հորինած կեղտերը ՀՀԿ նախագահին, ՀՀ երրորդ նախագահին չեն դիպչում։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հերթական կեղծ մեղադրանքն ես հորինել քո դուդուկի տակ պարող համակարգի կողմից։
Հերթական կեղծիքն է, ինչպես անցած տարիներին բոլոր հորինված և մտացածին գործերը»։