ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Բրյուսելում ահաբեկչության զոհերի հիշատակը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք ԱԺ-ում ընթանում են քննարկումներ նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ, որի ժամանակ արտախորհրդարանական ուժերի եւ ՀԿ-ների ներկայացուցիչները մեկ րոպե լռությամբ հարգեցին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը:
Լսումները վարող, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը դիմելով նիստերի դահլիճում գտնվող անձանց ասաց. «Հարգելի հայրենակիցներ, արդեն տեղյակ եք, որ ժամեր առաջ Բրյուսելում տեղի են ունեցել պայթյուններ: Դրանք եղել են օդանավակայանում եւ մետրոյում:
Այս պահի տեղեկատվությամբ զոհերի թիվը հասնում է 17-ի, կան բազմաթիվ վիրավորներ: Վիրավորներին մաղթենք շուտափույթ ապաքինում եւ խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք զոհերի հիշատակը»,- ասաց Հ. Սահակյան։
Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը։