Էրդողանը խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման մասին
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակումը կարևոր քայլ է կողմերի միջև վստահության ամրապնդման ուղղությամբ։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան այնպիսի հարցեր, ինչպիսին է գերիների փոխանակումը, որը քննարկվել է Ստամբուլում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների ժամանակ, համարում է վստահության ամրապնդման կարևոր քայլ», - ասվում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի հաղորդագրության մեջ։
Էրդողանը հավելել է, որ հակամարտությանը վերջ դնելու հնարավորությունը չպետք է բաց թողնել։