Դամասկոսը ողջունում է ԱՄՆ-ի որոշումը՝ ժամանակավորապես չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները
Դամասկոսը ողջունում է ԱՄՆ իշխանությունների որոշումը՝ չեղարկել Սիրիայի դեմ սահմանված որոշ պատժամիջոցներ։
Այս մասին ասվում է արաբական երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Մենք ողջունում ենք ԱՄՆ կառավարության որոշումը՝ չեղարկել Սիրիայի և նրա ժողովրդի դեմ տարիներ շարունակ կիրառված պատժամիջոցները», - ընդգծել է Արտաքին գործերի նախարարությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստորագրել է փաստաթղթեր, որոնք 180 օրով չեղարկում են Սիրիայի նկատմամբ 2019 թվականին սահմանված պատժամիջոցների փաթեթը։