ԸՕ լսումներն իշխանության բեմադրությունն են. (տեսանյութ)
«Իշխանությունը զբաղված է իմիտացիայով, բացարձակ չեմ հավատում իրենց անկեղծությանը»,-newspress.am-ի հետ զրույցում նշեց «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը, ով խորհրդարանում ԸՕ նախգծի վերաբերյալ քննարկմանը:
Նրա խոսքով ՝ ակնհայտ է, որ իշխանությունները թատերական ներկայացում են բեմադրել, բերել են լսումներին ինչ-որ կեղծ կազմակերպություններ, որոնց չէին մտահոգում ԸՕ-ում իրական խնդիրները, քանի որ ոչ էական հարցեր էին տալիս:
Դավիթ Հովհաննիսյանը միևնույն ժամանակ ասաց, որ քննարկման ընթացքում հնչեցին նաև իրական մտահոգություններ և առաջարկներ, այն ՀԿ-ների կողմից, որոնք միասնական առաջարկություններ են ներկայացրել՝ ստորագրված ցուցակների հրապարակման, ցուցակների մաքրման, տեսախցիկների տեղադրման, պարզ համապետական-համամասնական ցուցակի, մատնահետքերի թանաքոտման վերաբերյալ: Ըստ նրա՝ ընտրական գործընթացներով իրական մտահոգվող քաղաքացիական սեկտորը և կուսակցությունները միացել են հինգ հիմնական առաջարկներին, չնայած նրան, որ իշխանությունը փորձում է կեղծ տպավորություն ստեղծել, թե պահանջները դաշտի հիմնական պահանջները չեն:
Դավիթ Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ իշխանությունը միայն կոսմետիկ հարցերում է զիջումներ, փոփոխություններ կատարում, ակնհայտ է, որ լուրջ զիջումների կգնան միայն հասարակական և միջազգային ճնշման պարագայում. «Իրական զիջում կլինի, երբ կհրապարակեն ցուցակները, ճնշումներ չեն գործադրվի լրագրողների, դիտորդների վրա… »,- շեշտեց նա:
Մանրամասները ՝ տեսանյութում